Հունվարյան աշխատաժամանակ և ճամբարային նախագծեր

Հունվարյան աշխատաժամանակ և ճամբարային նախագծեր

Ա. Ինտելեկտուալ խաղերի և հարցաշարերի կազմակերպում:
Բ. Պատմության ընտրության խմբի դասընթացների կազմակերպում:
Գ. Էլեկտրոնային դասագիրք նախագծի շարունակում:
Դ. Գիտագործնական հավաքի մասնակցություն, առանձին թեմայով ` <<Դպիր>> մանկավարժական էլեկտրոնային ամսագիրը, ինչպես նաև մասնակցություն այլ ներկայացումների, ըստ ծրագրի:
Ե. Խոշորացույց հոդվածաշարի շարունակություն:
Զ. Սովորողների խմբի հետ զբոսանք երևանյան այգիներով, այցելություն սահադաշտ
Է. Անհատական շտկողական պարապմունքների կազմակերպում ̀  ըստ սովորողների ցանկության:
Ը. Խոշորացույց շարքի շարունակում և Հանթիգթոնի աշխատության թարգմանություն:
Թ. Կրոնական հակադրությունը և հասարակական ընկալումների փոխակերպումը, որպես սովորողի ինքնադրսևորման երևույթ. Ուսումնասիրություն:

Նախագիծ մթնոլորտ

Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Օդի որակը մեր օրերում տարբեր վայրերում կամ տարբեր երկրներում տարբեր է: Մի երկրում  օդը մաքուր է քանի որ այնտեղ տնտեսությունը թերի է զարգացած, գործարանները, ավտոմեքենաները, դեռ չեն հասցրել աղտոտել օդը: Հայաստանում օդը բավականին մաքուր է քանի որ իմ կարծիքով այն դասվում է վերոնշյալ թերի զարգացած երկրների շարքին: Շնչում ենք մաքուր օդ:

Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

Մեր միջավայրի մթնոլորտը աղտոտում է երկրակեղևից մթտնոլորտ բարցրացող, թունավոր գազերը, ծուխը, և այլ օդը աղտոտող նյութերը: Հենց դա է դառնում օդի աղտոտման պատճառը: Այդպիսզի նյութեր արտահանում են ավտոմեքենաները, գործարանները, հասարակ կրակը, ռումբները, ատոմային կամ քիմիական կամ մի խոսքով: և այլն:

Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:

Աղտոտված օդը կարող է աղտահարել մեր թոքերը և շնչառական օրգանները: Կարող է թունավորել, վարակել մեր օրգանիզմը: Օրինակ այն վայրերում որտեղ ատոմային ռումբ է պայթեցվել օրինակ չինաստանում, իչև օրս այնտեղի բնակչությունը հիվանդանում է տարօրինակ հիվանդություններով, երեխաները ծնվում են ոչ նորմալ, հիվանդ, թերզարգացած, հաշմանդամ և այլն:

Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Հիմա կիրառվում են որոշ միջոցներ որպեսզի կանգնեցնեն համատարած աղտոտումը, օրինակ սովորական մեքենաները փոխարինում են էլեկտրաէներգիայով աշխատող մեքենաների, բայց դրանք տարածված չեն: Շատացնելով անտառները, խոտածածկը, ընդհանրապես բուսականությունը: Պետկ է կանգնեցնել բոլոր վառելիքով աշխատող մեքենաների օգտագործումը, առգրավել այդ բոլոր մեքենաները, հետո այնհրաժեշտ նյութերը վերցնել առգրաված մեքենաներից և առտադրել մեծ քանակությամբ բիո մեքենաներ, և շատ էժան վաճառել կամ տալ այն մարդկանց որոնցից առգրավել է սովորական մեքենաները: Ստեղծել այնպիսզի համակարգ որի միջոցով եթե ոչ կանխել գոնե հնարավորինս չափ քչացնել խոշոր գործարանների մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի չափը: արգելել ցանկացած տեսակի զենք որի օգտագործումից աղտոտվում է օդը: Փոխարինել աղտոտող ամեն ինչ ավելի անվտանգ համակարգով աշխատող բաներով:

Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

Կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով, կզարգանա գյուղատնտեսությունը որոշ չամ էլ վնաս կլինի գյուղատնտեսությանը: Նախ տաք եղանակի հետևանքով կարելի կլինի տարին մի քանի անգամ բերք ցանել և հավաքել: Բայց այդ դեպքում կարիք կլինի ավելի շատ ոռոգման ջուր, բայց կլիմայի տաքացման հետևանքով կհալչեն սարերի վրայի ձյունը, կշատանա տեղումները: Հետո կտարածվեն հիվանդություներ, որոնց համար տաք եղանակը ամենաբարենպաստ պայմանն է որպեսզի տարածվեն: շատ տարածքներ կչորանան, բուսականությունը ջրի պակասից կնվածի, ճահիճները կչորանան: Կնվածի ապօրինի ծառահատումների քանակը: Արևահարումների պատճառով բազմաթիվ մարդիկ կնկնեն հիվանդանոցներ: Բավականին հավանական է համաճարակային բռնկումներ: և այլն: Ամենակարևորը անտանելի շոգ կլինի:

Նախագիծ Ջրոլորտ

  1. Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
  2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
  3. Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
  4. Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
  5. Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:

Հայաստանում տարբեր վայրերում մարդիկ օգտագործում են տարբեր որակի ջուր: Օրինակ երևանում մարդիկ օգտագործում են ծորակներից եկող ջուրը որը ֆիլտրված և քլորացված ջուր է: Բայց կան գյուղեր որտեղ մարդիկ խմելու ջուրը վերցնում են աղբյուրներից գետնի տակից բխող և այլն: Այդ գյուղերում ջրամատակարարման տեխնոլոգիան ոչ թե զարգացած չէ այլ չկա: Այնտեղի ջուրը ծորակի ֆիլտրված և քլորացված ջրից տարբերվում է իր քաղցրահամությամբ: Կամ կան տեղանքներ որտեղի ջուրը կամ ջրի աղբյուրները աղտոտվել են ինչ որ գործարանի գործունեության պատճառով, և մարդիկ ստիպված խմում են թունավոր ջուր, և մեծ մասամբ նրանք անգամ չեն էլ կասկածում որ իրենց խմած ջուրը թունավոր է: Այսինքն բավական չի ունենալ խմելու ջուր պետկ պահպանել այն: Ճիշտ է ջուրը ունի ինքնամաքրման հատկություն բայց այդ հատկությունը այնքան ուժեղ ու էֆեկտիվ չի որպեսզի մարդ կարողանա լիովին վստահի ջրի մաքուր լինելու հարցը հենց ջրին: Մարդու միջամտությամբ աղտոտվում է ջուրը մարդու միջամտությամբել մաքրվում: Ջուրը աղտոտում է աղբը որը լցվում է գետերը, գործարանային թափոնները որոնք հիմնականում քիմիական թունավոր նյութեր են, այդ նյութերը ունակ են ոչ միայն աղտոտել ջուրը այլ ջրի բնությունը: ջրերը գետերը լճերը հիմնականում փողկապակցված են այսինք օրինակ մի գյուում եթե գործարանի պատճառով թունաքիմիկատները լցվեն գետը հնարավոր է որ որոշ ժամանակ անց այդ գյուղը և կողքի բոլոր գյուղերը թունավորվեն կարող է մի ամբողջ համայնք զրկվել խմելու ջրից: Աղտոտված ջուրը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ խոլերիա, աղիքային ինֆեկցիաներ և այլն: Աղտոտված ջուրը կարող է հանգեցնել համաճարակների: Թե ինչպես կազդի ձեր առողջության վրա աղտոտված ջուրը կախված է նրանից թե ինչքան է աղտոտված ջուրը և ինչ նյութերով է աղտոտված: ԱՅն կարող է ունենալ տարբեր հետևանքներ  փորլուծությունից սկսած միչև մահացու թունավորում: Ջրոլորտը և հիմնականում խմելու ջուրը շատ արագ տեմպերով աղտոտվում է և դառնում է ոչ պիտանի: ինչպես պահպանել ջրոլորտը աղտոտումից: Շատ հասարակ մի աղտոտեք այդ անտեր ջուրը: Իսկ եթե ավելի կոնկրետ պետկ է նախ ամբողջ աշխարհի ուշադրությունը բոլոր հնարավորինս միջոցներով կենտրոնացնել այդ խնդրի վրա: Ինձ չի թվում որ այդքան դժվար է մշակել մի տեխնոլոգիա որի շնորհիվ կարելի է հանել նաֆտը օվկիանոսի հատակից առանց օվկիանոսը աղտոտելու: Պետկ է ավելի զարգացնել աղի ջուրը ֆիլտրող և -մելոււ ջուր դարձնող տեխնոլոգիաները և սկսել դրանց մասշտաբային կիառում ամբողջ աշխարհում: Սահմանել տուգանքներ ջուրը աղտոտելու համար: Հետևողական լինել ցանկացած կառուցի, գործարանի աշխատանքին որը ինչ որ ձև առնչություն ունի ջրի հետ: Եթե վերոնշյալ միջոցները շուտափույտ կիրառվի : 50 տարի հետո ջրոլորտի հիմնախնդիրը կնվազի: Տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում որ ես չեմ կարծում որ մարդկությունը ինչ որ բանից վախենալու կարիք ունի: Բոլոր երկրներում կմատակարարվի այնքան ջուր որքան անհրաժեշտ է հաշվի առնելով ոռոգումը, արթյունաբերությունը և այլն, յուրաքանչյուր ընտանիք կստանա այնքան ջուր որքան անհրաժեշտ է իր ընտանիքին, այսինքն լոգանք ընդունելու, լվասցք անելու, լվացվելու, խմելու և այլ կարիքները հոգալու համար: Ոչ ավելին քան անհրաժեշտ է: Ամենաէֆեկտիվ միջոցը կլինի այն որ ամբողջ աշխարհի ջրերը հատկապես խմելու ջրի պաշարը կառավարվի մի կազմակերպության կողմից: Այսպիսի պայմաններում ջուրը և կհասցնի վերականգնվել և կհասցնի ինքնամաքրվել ուղակի պետք է հետևողական վերաբերմունք: Յուրաքանչյուր գործարան  որը կունենա մուտք դեպքի ինչ որ ջրային ալիք, կլինի գետ առու, լիճ և այլն: Կստորագրի պայմանագիր որը կստիպի գործարանի տնօրենին ենթարկվել որոշ կետերը: և վճարել հավելյալ վճար ջրի օգտագործման համար: Օրինակ եթե տարեկան երկիրը ստանում է 10X լիտր ջուր, երկիրը այն բաժանում է իր 10 մարզերի վրա այսինքն յուրաքանչյուր մարզի մեկական X ջուր: Իսկ այդ մարզը այդ X ջուրը բաժանում է իր 10 գյուղերին յուրաքանչյուր գյուղ ստանում է  0.1X ջուր: Բայց տվյալ գործարանի ջրի ծախսը ավելին է քան գյուղի ջրի պաշարների հնարավորությունը այդ դեպքում գործարանի ներկայացուցիչը կամ համաձայնության է գալիս գյուղի բնակիչների հետ կամ կամ ամսեկան ավելի շատ ջուր է առնում իր ներկայացնելով թե ինչի վրա է ծախսվելու այդ ջուրը: Կարճ ասած ստեղծվելու է համաշխարհային ջրային բյուջե որը ի տարբերություն ֆինանսական բյուջեի կառավարվում է  կազմակերպության միջոցով: