Վերլուծություն

Մշուշի միջից.— տեսիլ դյութական,—

Բացվում է կրկին Նաիրին տրտում,

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում–– ո՞ր երկրի սրտում…

 

Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ

Ձեռների նըման պարզված երկնքին.

Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ

Եվ զոհաբերումն այնպես խնդագին…

 

Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր

Սիրտը մարդկային դաշույնը քինոտ,

Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,

Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

Սերը կուրացնում է, ատելությունը զարգացնում

 

Բանաստեղծությունը ևս մեկ անգամ ստիպեց առընչվել և գիտակցել կյանքի անարդարությունը:  Բայց այստեղ մի ամբողջ երկրի անկման մասին է խոսքը: Մեր երկրի: Սա ցավոտ հիշողություն է գեղեցիկ խոսքերով: Բայց ինձ թվում է որ սա անցած էտապ է: և իմաստ չկա մեր օրերում այս բանաստեղծությունները դնել վերցնել, քննարկել կամ կարդալ քանի որ, հիշողությունները ստեղծում են զգացմունքներ որոնք պետք է կառավարել, իսկ նման թախծոտ ձևի շարադրանքը նման ցավոտ իրադարձության կարող է լցնել մարդու հոգին ատելությամբ, վրեժի ցանկութամբ, տխրությամբ, հիասթափությամբ և այլն բացասական զգացմունքներով: Իսկ դրանք կարող են մարդուն դրդել սխալ արաքների որոնք իրենց հերթին կարող են ունենաօլ անդառնալի հետևանքներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s