Նոյեմբերի 19-23 Պատմություն

Նոյեմբերի 19-23

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
    Թեմա 12. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
    ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը /էջ 152-155/
    բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը /էջ 156-159/
    գ/ Պետական կառավարման համակարգը /էջ 159-163/
    դ/ Բագրատունյաց թագավորության մասնատումն ու անկումը /էջ 164-167/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:

XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրեցին Լևոն Բ-ի հեղինակությունը:

Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արևմտյան Եվրոպան և, մասնավորապես, պապականությունը մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի և գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ Լևոնին թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:

Լևոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի և պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լևոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ: Այստեղ էին եկել նաև օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լևոն Ա-ի (Լևոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լևոն Ա արքա) հեղինակության աճի և հայոց պետության միջազգային ճանաչման մասին:

  1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Անին որպես մայրաքաղաք:

 

Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:

 

 

  1. Ներկայացրե՛ք Անիի թագավորության թուլացման և անկման պատճառները /գրավոր/.

1043–44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։

 

Անիի թագավորության անկումից հետո Շիրակը մայրաքաղաքի հետ կառավարվում էր բյուզանդական կառավարիչների կողմից, ովքեր հայտնի էին որպես «կատեպան»։ Ամրացվեցին Անիի պարիսպները, անցկացվեց ջրմուղ։ 1064 թվականին, երբ սելջուկները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, Անին գրավվեց։ 1072 թվականին Անին սելջուկ սուլթան Ալփ-Արսլանից գնեց Դվինի ամիրա Աբուլսուարը և նվիրեց իր որդի Մանուչեին։ Հիմք դրվեց Անիի Շադդադյան ամիրայությանը, որն ընդմիջումներով տեվեց մինչև 1199 թվականը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s