Նոյեմբերի 5-9 Պատմություն

Նոյեմբերի 5-9

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
    Թեմա 10. Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար.
    -Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան արքաներ /էջ 119-122/
    -Արշակ 2-րդ և Պապ թագավորների քաղաքականությունը /էջ 122-127/
    -Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը /էջ 127-130/-/բանավոր-դասագիրք/.

 

  1. Ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները /գրավոր/
  2. Փորձե՛ք ներկայացնել Արշակ 2-րդ և Պապ թագավորների կերպարները /գրավոր/
  3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը /գրավոր/.

 

2.րդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր

աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն:

 

Խոսրով թագավորը Վաչե Մամիկոնյանի որդուն՝ Արտավազդին, հանձնում է սպարապետության պաշտոնը: Ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում: Հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

 

Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատորդուն և թոռներին։345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։Տիրանի ժամանակ Հայոց և Պարսից աշխարհների միջև բարեկամություն էր տիրում։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

 

  1. Արշակ Բ եղել է ուսումնատենց և քրիստոնյա Արքա, նա շատ նվիրված է եղել իր կրոնին և մեծ ջանքեր է գործադրել որպեսզի հանի հեթանոսությունը ազգի միջից և դավանի քրիստոնեությունը, նաև շատ մեծ կարևորություն է տվել դպրոցներին և ազգի գրագիտության համար վճռել է ասորերեն և հունարեն դպրոցներ բացել: Եղել է խաղաղատենչ ու հմուտ ստրատեգ:

Պապ թագավոր է եղել է հայրենասեր: Նա պատրաստ է եղել վտանգի տակ դնել իրև երկրի խաղաղություն հանուն երկրի անկախության: Նրա իդեալոգիան ոչ բոլորն են հասկացել: Բայց նա այնքան է տարվել երկրի անկախության գաղափարով որ անգամ իր անվտանգության մասին է մոռացել:

 

4.Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառով՝ Մեծ Հայքի պարսկական մասը վերածվել է մարզպանության, 387 թ-ին Հռոմի կայսրը և Պարսից արքան Մեծ Հայքի թագավորությունը բաժանել են միմյանց միջև: Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին:  Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s