Հերոնիմոս Բոսխ․ «Կրելով խաչը»

 

 

Բոսխը Հյուսիսային վերածննդի վարպետներից է: Նրա ոճը մասնագետները մինչ օրս դժվարանում են  բացատրել կամ հասկանալ: Ասում են, որ նա հոգեկան շեղումներ  է ունեցել կամ եղել է  հերետիկոս:Ննա իր նկարներում պատկերում էր սև մոգություն, որով նա զբաղվում էր կամ դրա հետևորդն էր: Կա տեսակետ, որ նա սյուռեալիստ էր ու ուղիղ հաղորդում էր այնպիսի պատկերներ, որոնք տեսնում էր իր ենթագիտակցության մեջ։

Ամեն դեպքում Բոսխի նկարները նկարված են «Ալլա Պրիմա» տեխնիկայով, որը իրենից ենթադրում է ներկերը կտավին քսել ոչ թե մի քանի շերտով այլ՝ մեկ:

«Կրելով խաչը» կրոնական թեմատիկայով նկարներից մեկն է: Նկարում պատկերված են դեմքեր և այդ դեմքերն այդքան էլ հաճելի չեն իմ կարծիքով։

Ծուռ, տգեղ, դեֆորմացված քթեր, կնճիռոտ ու թուլացած բերաններ, ատամների պակաս, կատաղություն, զզվանք, հուսահատություն, ծաղր:  Նրանց մեջ կան նաև մահ ցանկացողներ, ապաշխարհող զինվորը, որի դեմքը անգույնայնպես, կարծես նա մահացած լինի: Կան նաև երկու ուրիշ զինվորներ, որոնք կատաղի գոռում են և ատում են ամբողջ աշխարհը: Նրանց մեջ կան նաև փարիսեցիներ և քահանաներ, և այս զզվելի խառնաշփոթի մեջ միայն Քրիստոսն է խաչը ուսերին և Սուրբ Վերոնիկան են նորմալ թվում: Նրանց դեմքերը լուսավոր են և նրանց դեմքերի արտահայտությունը հանգստություն է ցույց տալիս: Նրանց աչքերը փակ են կարծես թե ուզում են անտեսեն այն ամենը ինչ կատարվում է իրենց շուրջը:

Նկարում պատկերվածը խաչի կրումը ՝ Հիմարության, նենգության, ատելության, նախանձի, գոռոզության, ինքնասիրության և փառասիրության արարողությունը: Բոսխի նկարից այս ամենը շատ լավ հասկացվում է:

 

Оставьте комментарий